Powered by
yerevan audit consult
ENG   ՀԱՅ   РУС
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • ԿԱՊ
Picture

         Մենք գիտենք ինչպես...

                                Աուդիտ․ Հաշվապահություն. Խորհրդատվություն.

​Աուդիտ

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է` աուդիտորին հնարավորություն ընձեռել կարծիք հայտնելու այն մասին` թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով կազմված են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Աուդիտորական կարծիքը, ապահովելով հավաստիացման բարձր, սակայն ոչ բացարձակ մակարդակ, բարձրացնում է ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վստահությունը։ Աշխատանքների արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն, իսկ պայմանագրով նախատեսված դեպքերում կազմվում է նաև աուդիտորական հաշվետվություն (նամակ աւդիտի ենթարկվող անձի ղեկավարությանը)։
Աուդիտը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
  • Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ, որոնք պատրաստվել են ՀՀ Հաշվապահական Հաշվառման ստանդարտների համաձայն,
  • Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ, որոնք պատրաստվել են Հաշվապահական Հաշվառման այլ համալիր հիմունքների համաձայն,
  • Ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչների աուդիտ (Ֆինանսական հաշվետվությունների կոնկրետ հաշիվները, հաշիվների տարրերը կամ հոդվածները)
Աուդիտին հարակից ծառայություններ.
  • Դիտարկում: Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման նպատակն է՝ հնարավորություն ընձեռել աուդիտորին դիտարկման ընթացակարգերի միջոցով պարզելու, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները կազմված են ՀՀ օրենսդրության համապատասխան։ Դիտարկման աշխատանքների արդյունքում տրամադրվում է դիտարկման եզրակացություն։
  • Համաձայնեցված ընթացակարգեր: Համաձայնեցված ընթացակարգերի  դեպքում իրականացվում է աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր, որոնց շուրջ համաձայնության են եկել աուդիտորը, կազմակերպությունը ու համապատասխան երրորդ անձը կամ անձինք և ներկայացնում է հաշվետություն փաստացի տվյալների վերաբերյալ, որի հիման վրա օգտագործողները պետք է կատարեն իրենց եզրահանգումները։ Աշխատանքի արդյունքում տրամադրվում է համաձայնեցված ընթացակարգերի իրականացման աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։
  • Կոմպիլյացիա: Կոմպիլյացիաի դեպքում հաշվապահը պարտավորվում է հավաքագրել, դասակարգել և ամփոփել ֆինանսական տեղեկատվությունը՝ օգտագործել ոչ թե աուդիտորական, այլ հաշվապահական գիտելիքներն ու փորձը։ Կոմպիլյացիայի տիպիկ օրինակ է՝ սկզբնական փաստաթղթերի հիման վրա ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը։ Աշխատանքների արդյունքում տրամադրվում է կոմպիլյացիոն աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։

Աուդիտի կարևորությունը

Համաշխարհային տնտեսության գլոբալիզացման և ֆինանսական շուկաների սերտաճման արդյունքում՝ գնալով ավելի մեծ կարևորություն են ստանում Միջազգային Հաշվապահական Ստանդարտների հիման վրա տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմումը, հետևաբար նաև անկախ աուդիտի անցկացումը։

Աուդիտի իրականացումը մեծացնում է վստահությունը աուդիտի ենթարկված հաշվետվությունների նկատմամբ՝ արտաքին օգտագործողների համար, ինչպիսիք են ներդրողները, ֆինանսավարկային կազմակերպությունները, հարկային մարմինները, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդները և սպառողները: Մեծ է աուդիտի դերը հիմնադիրների և բաժնետերերի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս՝ բացահայտելու առկա թերությունները կազմակերպության հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության բոլոր օղակներում, բացահայտելու սխալներն ու խարդախությունները։
ԿԱՄԱՎՈՐ ԱՈՒԴԻՏ հրավիրվում է սովորաբար կազմակերպության բաժնետերերի, մասնակիցների կամ շահառուների կողմից՝ նպատակ հետապնդելով ստանալ կազմակերպության գործունեության իրատեսական և անկախ գնահատականը։ Կամավոր աուդիտի կամ հարակից ծառայությունների կարիքը զգացվում է նաև հարկային և այլ վերահսկող մարմինների հետ փոխհարաբերություններում։

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ դեպքում՝ տարեկան աուդիտի պահանջը ամրագրվում է տվյալ ոլորտը կարգավորող օրենքով։ Մասնավորապես պարտադիր տարեկան աուդիտի ենթակա են հետևյալ ընկերությունները․
  • Խոշոր ընկերությունները՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, որոնց նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլլիոն դրամը, կամ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլլիոն դրամը (Հաշվապահական Հաշվառման մասին ՀՀ օրենք, Հոդված 24)
  • Ապահովագրական ընկերությունները
  • Ներդրումային ընկերությունները
  • Գրավատները
  • Բանկերը և վարկային կազմակերպությունները
  • Հիմնադրամները
  • Բաց բաժնետիրական ընկերությունները

Ֆինանսական Հաշվետվություններ

IFRS 2018 2019 2020 2021
File Size: 4520 kb
File Type: pdf
Ներբեռնել

Հաշվապահական հաշվառում

Ընկերությունը մատուցում է բազմաթիվ հաշվապահական բնույթի ծառայություններ։ Հաշվապահական հաշվառումը ներառում է կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգի ձևավորում՝ տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով։
Մատուցվող հաշվապահական հաշվառման բնույթի ծառայությունները ներառում են հետևյալը․
-> Հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում
-> Ֆինանսական հաշվետվությունների կազմում
-> Ֆինանսական հաշվետվությունների վերաներկայացում՝ ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներից Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների (IFRS) կամ Համընդհանուր Ընդունված Հաշվապահական Հաշվառման Սկզբունքների (GAAP)
-> Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
-> Աշխատանքային հաշվային պլանի մշակում
-> Տիպային գործառնությունների հաշվապահական ձևակերպումների ձեռնարկի մշակում
Picture
Picture
info@yerevanaudit.am
Picture
+374 10 52 20 73
​+374 93 25 05 80
Picture
Հայաստան, Երևան
Բաղրամյան պող․ 3 (4-րդ հարկ)
Picture
facebook.com/YerevanAudit
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • ԿԱՊ