Powered by
yerevan audit consult
ENG   ՀԱՅ   РУС
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • ԿԱՊ
Picture

Մենք գիտենք
​    ինչպես իրագործել

Հիմնադրման պատմություն

​     <<Երևան-Աուդիտ Կոնսալտ>> ՓԲ Ընկերությունը հիմնադրվել և աուդիտորական գործունեության լիցենզիա է ստացել 2007թ-ին և հանդիսանում է <<Սարոս-Աուդիտ>> ՍՊ Ընկերության (հիմնվել է 2001թ-ին) փաստացի իրավահաջորդը։ Ընկերության հիմնադիր է հանդիսացել որակավորված աուդիտոր Կարեն Ղոնյանը։ Այժմ ընկերության հիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լևոն Կարենի Ղոնյանը (աուդիտորի որակավորման վկայական N 022)

     Ընկերությունը բարձրակարգ մասնագիտական ծառայություններ է մատուցում միջազգային և տեղական բազմաթիվ կառույցների ու կազմակերպությունների։ Ընկերության ընդգրկուն գործունեությունը և մասնագետների հարուստ փորձառնությունը կարևոր հիմք են հանդիսանում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակի համար։
<<Երևան-Աուդիտ Կոնսալտ>> ՓԲԸ-ն աուդիտի իրականացման ընթացքում բազմակողմանի խորհրդատվական ծառայություններ է մատուցում՝ ելնելով հաճախորդի գործունեության ոլորտից՝ նպաստելով ընկերությունների շահութաբերության բարձրացմանը, փոխանակելով իրենց գիտելիքները և փորձը հաճախորդներին։ Իր գործունեության ընթացքում Ընկերությունը համագործակցել է տարբեր երկների՝ Իտալիայի, Գերմանիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների և կազմակերպությունների հետ։

     Հայաստանի գործարար միջավայրի բարդությունների հետ կապված՝ կարևորվում է Աուդիտորի որպես խորհրդատուի գործունեությունը։ Այդ իսկ նպատակով <<Երևան-Աուդիտ Կոնսալտ>> ՓԲ Ընկերությունը առաջնակարգ փորձառություն տրամադրելու նպատակով՝ իր կազմի մեջ է հավաքագրել բարձրակարգ մասնագետների։ Ընկերության աշխատակիցները հանդիսանում են ՀՀ Հաշվապահների և Աուդիտորների Ասոցացիայի անդամներ և հավատարիմ են շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքներին։
​
Ընկերության աշխատակիցները ուղղակիորեն մասնակցել են հաշվապահական հաշվառման, իրավական կարգավորման նոր համակարգերի մշակման աշխատանքներին։
Picture
Picture
info@yerevanaudit.am
Picture
+374 10 52 20 73
​+374 93 25 05 80
Picture
Հայաստան, Երևան
Բաղրամյան պող․3(4-րդ հարկ)
Picture
facebook.com/YerevanAudit
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ
  • ԿԱՊ